Մեծ Բրիտանիայի արքայազնը և կինը Կանադա ուղևորության կմեկնեն երեխաների հետ միասին
Քեմբրիջի դուքսը և դքսուհին իրենց երեխաներին` արքայադուստր Շառլոտային և արքայազն Ջորջին կտանեն իրենց հետ Կանադա: Այս տեղեկությունը հաստատել են Ուիլյամի և Քեյթի ներկայացուցիչները, գրում է Hello ամսագիրը:
Ամուսինների մեկշաբաթյա ուղևորությունը կսկսվի սեպտեմբերի 24-ին: Դա կլինի նրանց առաջին պաշտոնական արտասահմանյան ուղևորությունը որպես ընտանիք` կազմված 4 անձից:
Նշվում է, որ Ուիլյամը և Քեյթը բազմաթիվ շնորհավորանքներ են ստացել Կանադայի բնակիչներից իրենց երեխաների ծնվելու կապակցությամբ, և այժմ նրանք անհամբերությամբ սպասում են երեխաներին այդ երկրի հետ ծանոթացնելու հնարավորությանը:
Արքայազն Ջորջի համար այդ ուղևորությունը կլինի 2-րդ պաշտոնական ուղևորությունն արտերկիր, արքայադուստր Շառլոտայի համար` առաջինը:










