Samsung-ի կապիտալիզացիան 22 միլիարդ դոլարի անկում է գրանցել պայթող Galaxy Note 7-երի պատճառով
Հարավկորեական Samsung ընկերության շուկայական արժեքն առևտրային երկու օրվա ընթացքում (ուրբաթ և երկուշաբթի) 11 տոկոսի անկում է գրանցել կամ անմիջապես 22 միլիարդ դոլարի անկում, ինչը ռեկորդ է դարձել վերջին 8 տարվա ընթացքում, գրում է ТАСС-ը:
Պատճառը Galaxy Note 7 սմարթֆոնների հետ կապված խնդիրներն են, որոնց մարտկոցները կարող են պայթել:
«Պայթյունավտանգ մարտկոցների» առաջացրած ռիսկերն արդեն անհանգստացրել են, օրինակ, մի շարք երկրների ավիացիոն իշխանություններին, որոնք կոչ են արել ուղևորներին խուսափել թռիչքների ժամանակ սմարթֆոնների օգտագործումից: Ավելին, հայտնի է դեպք, երբ սմարթֆոնի պայթելու պատճառով ավտոմեքենա է այրվել:
Bloomberg գործակալությունը նշում է, որ Samsung-ի մոդելները հեշտությամբ տարբերակելու բարդության պատճառով հնարավոր է, որ արգելվի ինքնաթիռ տանել Samsung-ի ընդհանրապես բոլոր սմարթֆոնները:
Ընկերության ընթացիկ կորուստները 22 անգամ գերազանցում են նախնական գնահատականները: Գործակալությունը նշում է, որ Samsung-ը սմարթֆոնի նոր մոդելների օգնությամբ հույս ուներ առաջ անցնել շուկայում իր գլխավոր մրցակցից՝ Apple ընկերությունից, սակայն Galaxy Note 7-ի խնդիրը ոչ միայն թույլ չի տա դա անել, այլև ընկերությանը մի քանի տարով հետ կգցի: Galaxy Note 7 սմարթֆոնների զանգվածային հետկանչը և վաճառքների դադարեցումը հայտարարվել է սեպտեմբերի 2-ին:










