Միլանում փորձարկվել է ապագայի առաջին բարձրտեխնոլոգիական սուպերմարկետը (լուսանկար)
Իտալական Միլան քաղաքում փորձարկվել է ապագայի առաջին սուպերմարկետը, որը համալրված է տեխնոլոգիական առաջընթացի մի շարք նորարարական լուծումներով:
Ինչպես հայտնում է italia-ru.com-ը, բարձրտեխնոլոգիական խանութն էականորեն տարբերվում է ներկայիս սուպեր և հիպերմարկետներից: Հետաքրքրական է, որ դրանում ներկայացված ապրանքներից և ոչ մեկը չունի պիտակ, քանի որ այնտեղ ամեն ինչ հիմնված է բարձր տեխնոլոգիաների վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ հատուկ հավելվածի ներբեռնման դեպքում կարելի է սմարթֆոնը պահել հավանած ապրանքի վրա ու էկրանին տեսնել դրա վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները՝ գինը, պիտանելիության ժամկետը և այլն:
Նշվում է, որ նորարարական սուպերմարկետը գտնվում է միլանցիների շրջանում ամենահայտնի առևտրի կենտրոններից մեկում:












