Վանում վիրավորների թիվը հասել է 27-ի
Ներկայիս Թուրքիայի Վան քաղաքում այսօր տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացիների թիվը հասել է 27-ի, գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը:
«Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Վանից ընտրված պատգամավոր Բուրհան Քայաթյուրքը հայտարարել է, որ ահաբեկչության թիրախը եղել է իշխող կուսակցության մասնաճյուղի շենքը:
Հիշեցնենք, որ այս առավոտ Վանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնաճյուղի և նահանգապետարանի շենքի արանքում գտնվող փողոցում մեքենա է պայթեցվել: Մեքենան կանգնած է եղել ավտոկանգառում, որտեղ մեծ թվով մարդիկ են եղել:
Ենթադրվում է, որ պայթյունն իրականացրել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները:










