Լոռու մարզի Ջրաշեն գյուղում տուն է հրդեհվել

09:39 • 13.09.16

 

Սեպտեմբերի 13-ին, ժամը 04.47-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում այրվում է տուն: 

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Սպիտակի քաղաքապետարանի ջրատարը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն գյուղի 2-րդ փողոցի թիվ 21/1 վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.53-ին, մարվել՝ 06.40-ին:

Այրվել է տանիքը՝ մասամբ (մոտ 6 քմ) և խորդանոցը՝ կենցաղային գույքով (մոտ 27 քմ):