Մասնագետները կանխատեսել են Samsung Galaxy S8-ի ներկայացման ամսաթիվը

20:34 • 13.09.16

Phone Arena կայքի մասնագետները, վերլուծելով հարավկորեական ընկերության նոր արտադրանքների ներկայացման ամսաթվերը, կանխատեսել են, որ Samsung-ն իր հաջորդ Galaxy S8 առաջատար սմարթֆոնը կներկայացնի 2017-ի փետրվարի 26-ին: 

Galaxy S6 և Galaxy S7 սմարթֆոնները ներկայացվել են 2015-ի մարտի 1-ին և 2016-ի փետրվարի 21-ին համապատասխանաբար, այսինքն` Mobile World Congress ամենամյա ցուցահանդեսի նախօրեին: 2017-ին MWC ցուցահանդեսը մեկնարկելու է փետրվարի 27-ին, ինչը մատնանշում է, որ ավանդույթի համաձայն Samsung-ն իր նորույթները կներկայացնի փետրվարի 26-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսին տեղեկություններ էին տարածվել, որ Galaxy S8-ը կներկայանա կոր էկրանով:

 

 

 

Մասնագետները կանխատեսել են Samsung Galaxy S8-ի ներկայացման ամսաթիվը