ԱՄՆ գիտնականները գտել են ալկոհոլի նկատմամբ կախվածությունն ամբողջությամբ վերացնելու եղանակը
Ալկոհոլիզմն ամբողջությամբ բուժել հնարավոր է՝ ներազդելով գլխուղեղի նեյրոնների վրա, որոնք պատասխանատու են տվյալ կախվածության առաջացման համար: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարություն են հրապարակել Կալիֆոռնիայի Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները:
Ինչպես հայտնի է, որքան ավելի շատ է մարդը ալկոհոլ օգտագործում, այնքան ավելի ակտիվ են դառնում նեյրոնների շղթաները, որոնք ձգողականություն են ձևավորում դեպի ալկոհոլը: Այդ նեյրոնները կազմում են ուղեղի նյարդային բջիջների ընդհանուր քանակի մոտ 5 տոկոսը:
Հետազոտության ընթացքում գիտնականները փորձել են եղանակ գտնել այդ նեյրոնները տարբերակելու և դրանց վրա ներազդելու համար: Որոշակի տեսակի սպիտակուցների արտադրման միջոցով գիտնականները հայտնաբերել են այդ նեյրոնները, որոնք հնարավոր է ապաակտիվացնել հատուկ միացություն ներարկելով:
Փորձարկումը հետազոտողներն իրականացրել են մկների վրա, որը բարեհաջող է անցել:










