ԱԺ-ի մուտքի մոտ բողոքի ակցիա անցկացվեց՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»

12:08 • 13.09.16

Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ խորհրդարանի մուտքի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել մի խումբ մարդիկ: Նրանք պահանջում էին ազատ արձակել ««Սասնա ծռերի» անդամներին, և քաղբանտրակյալներին»: 

«Մասնավոր պահանջով ենք հավաքվել՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ «Սասնա ծռերի» անդամներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ նստաշրջանի առաջին օրն է և իրենք խորհրդարանի անդամներից պահանջում են արձագանքել այս խնդիրներին:

Փոստանջյանն անդրադարձավ նաև անկախության 25-ամյակի առթիվ սպասվող համաներման նախագծին և նշեց, որ այն պետք է կիրառվի ««Սասնա ծռերի» անդամների և քաղբանտարկյալների նկատմամբ»: «Նրանց համաներումը իրենց շահերից է բխում»,-ասաց Փոստանջյանը:  

Սարի թաղի իրադարձությունների ընթացքում ոստիկանության դեմ ուժ կիրառելու մեջ մեղադրվող Վահագն Ղումաշյանի հայրը ՝ Ալեքսանդր Ղումաշյանը ևս բողոքի ակցիայի վայրում էր։ Նա պնդեց, որ իր որդուն հանիրավի են ձերբակալել: