Բելգիայում առևտրականներին հանձնարարվել է հաղորդել կասկածելի հաճախորդների մասին
Բելգիայի իշխանությունները խանութպաններին շրջաբերականներ են ուղարկել. նրանք պարտավորվում են ոստիկանությանը հաղորդել կասկածելի հաճախորդների մասին, որոնք կարող են պոտենցիալ ահաբեկիչ լինել: Այդ մասին հայտնել է Libre Belgique թերթը:
Թերթի տվյալներով՝ հրահանգ են ստացել գլխավորապես խանութները և դեղատները, որոնք այնպիսի ապրանքներ են վաճառում, որոնք կարող են օգտագործվել ահաբեկիչների կողմից պայթուցիկ նյութերի պատրաստման համար:
Վաճառականներին, մասնավորապես, հանձնարարվել է հայտնել առձեռն գումարով ացետոնի, քիմիական պարարտանյութերի և ծծմբաթթվի խոշոր չափի գնումների մասին:










