Բրազիլիայում մանդատից զրկել են նախագահի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնողին
Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը լիազորություններից զրկել է նախկին խոսնակ Էդուարդո Կունյային, ով եղել է երկրի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնողներից մեկը, հայտնում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է, որ խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակ Կունյային նաև արգելել են զբաղվել քաղաքական գործունեությամբ ութ տարվա ընթացքում՝ իր շվեյցարական բանկային հաշիվների մասին սուտ տեղեկությունների պատճաոռվ:
Կունյային լիազորություններից զրկելու օգտին քվեարկել է պալատի 450 անդամ, տասը դեմ է հանդես եկել: Ավելի վաղ նրան կոռուպցիայի մեղադրանքներ են ներկայացվել:










