Նիդեռլանդների ոստիկանությունը գիշատիչ թռչուններին սովորեցրել է անօդաչուներ ոչնչացնել (տեսանյութ)
Նիդեռլանդների ոստիկանությունը որոշել է ճաղատ արծիվներին օգտագործել ծառայողական նպատակներով, հաղորդում է Spectrum հրատարակությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեկ տարի տևած փորձը ցույց է տվել, որ թռչունները կարող են ոչ միայն ոչնչացնել անցանկալի ու վտանգավոր անօդաչուները, այլև դրանք հասցնել ոստիկանության բաժիններ:
Նշվում է, որ այս նպատակով ամենահարմարը էգ թռչուններն են, որոնք ավելի կարգապահ են, քան արուները:











