Վլադիվոստոկի բնակչին սմարթֆոնի փոխարեն փոստով ապակե բաժակ են ուղարկել
Վլադիվոստոկի բնակչին, որն ինտերնետ խանութում թանկարժեք սմարթֆոն էր պատվիրել, փոստով ապակե բաժակ են ուղարկել, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Primepress գործակալությանը:
Նշվում է, որ օգոստոսին տղամարդը պատվիրել է ապրանքը, իսկ մեկ ամիս անց իր տան մոտակայքում գտնվող փոստային բաժանմունքում ստացել է ծանրոցը: Գիտակցելով, որ տեղի ունեցածը կատակ չէ, նա ոստիկանություն է դիմել:
Գործակալությունը չի մանրամասնում, թե տղամարդը որ ռեսուրսից ու որ երկրից է պատվիրել ապրանքը:










