Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մեկ մարդ զոհվել և 10-ը վիրավոր է

00:21 • 13.09.16

Հնդկաստանում ամենաքիչը մեկ մարդ զոհվել և 10-ը վիրավորվել է, երբ ահաբեկիչները ական է նետել Ջամմու և Քաշմիր նահանգների ոստիկանական  բաժանմունքի վրա: Այդ մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է The Hindu պարբերականը:

Նրա տվյալներով՝ ականը պայթել է նահանգի մայրաքաղաքից 55կմ հեռավորության վրա գտնվող բազայում՝ Սրինագար քաղաքում: Այդ պահին շրջակայքում շատ մարդ է եղել, ովքեր գնումներ էին կատարում մուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ:

Զոհվել է 1 տեղի բնակիչ, վիրավոր է 10-ը: Տուժածների թվում 3 ոստիկան կա, որոնց վիճակը ծանր է գնահատվում, նշում է պարբերականը: Տեղի ահաբեկչական խմբավորումներից դեռ ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Ջամմուն և Քաշմիրը Հնդկաստանի միակ նահանգներն են, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ են: Այնտեղ երկու ամիս շարունակ լարված իրավիճակ է պահպանվում: Այն բանից հետո, երբ հուլիսի 8-ին հնդկական անվտանգության ուժերը ոչնչացրել էին Հիզբ-ուլ-Մուջահիդդին անջատողական խմբավորման ղեկավար Բուրհան Մուզաֆֆար Վանին, այնտեղ մասսայական ելույթներ են սկսվել, որոնց ընթացքում 75 մարդ  զոհվել է, մոտ 10 հազարը վիրավորվել: Նյու-Դելին ահաբեկիչներին աջակցելու համար մեղադրում է հարևան Պակիստանին: