Իսրայելը հերքել է խոցված ռազմական ինքնաթիռի մասին Սիրիայի տարածած հայտարարությունը

12:32 • 13.09.16

Իսրայելի զինվորականները հերքել են Սիրիայի հայտարարությունն այն մասին, թե իսրայելական ռազմական ինքնաթիռ և անօդաչու սարք է խոցվել, հայտնում է Reuters գործակալությունը:

 

Իսրայելում պնդում են, որ սիրիական բանակը երկու հրթիռ է արձակել իսրայելական ավիացիայի ուղղությամբ օդային հարվածի ժամանակ, բայց վրիպել է:

 

Ինչպես РИА Новости-ին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, իսրայելական օդուժը կորուստ չի կրել Սիրիայում գիշերային գործողության ընթացքում, չնայած և հարձակման է ենթարկվել զենիթային հրթիռների կողմից:

 

«Այսօր գիշերը «երկիր-երկինք» դասի երկու հրթիռ է արձակվել Սիրիայից այն բանից հետո, երբ մեր ավիացիան հարձակվել է սիրիական հրետանու դիրքերի վրա: Միջադեպի փուլերից ոչ մեկի ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի թռչող սարքերի անվտանգությունը վտանգի տակ չի եղել»,- ասել է մայոր Արյե Շալիկարը:

 

«Ամբողջովին սուտ հայտարարություններ»,- բնութագրել է նա սիրիական հրապարակումները:

 

Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, ավելի վաղ հաղորդել է, որ Սիրիայի բանակը հայտարարում է, որ ռազմական ինքնաթիռ և անօդաչու սարք է խոցել Էլ Քունեյթրա շրջանում՝ սիրիացի զինվորականների դիրքերին ուղղված հարձակումից հետո: