Գիտնականները Ճապոնիայում Սակուրաձիմա հրաբխի խոշոր ժայթքում են կանխատեսում
Բրիստոլի համալսարանի երկրաֆիզիկոսների թիմը Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Սակուրաձիմա հրաբխի ժայթքում է կանխատեսում:
Հրաբխի ժայթքումը վտանգի տակ կդնի հրաբխի ստորոտին գտնվող բնակավայրերի և Կագոսիմա խոշոր քաղաքի հազարավոր բնակիչների կյանքը, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «EurekAlert!» կայքը:
Համադրելով հրաբխի ակտիվության տվյալները և օգտագործելով մագմայի հոսքերի համակարգչային մոդելավորումը՝ գիտնականները եկել են եզրակացության, որ հիմնական խառնարանում մագմայի ձևավորումը կարող է կրկնել 1914 թվականին Սակուրաձիմայի ուժեղ ժայթքումը: Այդ ժամանակ հրաբխի պատճառով մահացել է 58 մարդ։
Գիտնականների տվյալներով՝ մագմայի կրիտիկական զանգվածը կարող է հավաքվել հրաբխում մոտ 25 տարուց:










