Տաշքենդի մզկիթներից մեկը կվերանվանվի Իսլամ Քարիմովի պատվին

16:26 • 13.09.16

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի մզկիթներից մեկը կվերանվանվի վերջերս կյանքից հեռացած նախագահ Իսլամ Քարիմովի պատվին: Այս մասին հաղորդում է Islam today-ը` հղում անելով նախագահի կրտսեր դուստր Լոլա Քարիմովա-Թիլյայևայի գրառմանը:

 

«Տաշքենդի մզկիթներից մեկի` վերանվանման որոշումը կայացվել է ուլեմների խորհրդի և լայն հասարակայնության առաջարկով»,- գրել է նա Facebook-ում:

 

Լոլա Քարիմովա-Թիլյայևան նաև նշել է, որ 2015 թվականին տվյալ մզկիթում խոշոր հրդեհ է բռնկվել:

 

Կայքը գրում է, որ հրդեհված մզկիթը վերականգնվել է Քարիմովա-Թիլյայևայի ու նրա ամուսնու միջոցներով: