LG-ի նախկին աշխատակիցը մեղադրել է ընկերությանը Samsung-ի հետ պայմանավորվածություն ունենալու համար

16:35 • 13.09.16

LG Electronics-ի վաճառքների գծով նախկին մենեջերը, ով աշխատել է ընկերության՝ Կալիֆորնիայի գրասենյակում, մեղադրել է իր նախկին գործատուին Samsung Electronics-ի հետ համաձայնություն ունենալու համար: Նա պնդում է, որ ընկերությունները պայմանավորվել են թույլ չտալ մեկ ընկերությունից մյուսին աշխատակիցների անցումը, գրում է The Wall Street Journal-ը:

 

Հայցվորի խոսքով՝ 2013 թվականին, երբ նա աշխատել է LG-ում, իրեն է դիմել Samsung-ի կադրերի բաժնի ներկայացուցիչը LinkedIn սոցցանցում ազատ աշխատատեղի մասին առաջարկով: Այնուհետև նույն օրը նա ներողություն է խնդրել իր սխալի համար և ասել, որ չպետք է իրենց ընկերություն փորձի «տանել» LG-ի աշխատակիցներին՝ վկայակոչելով ընկերությունների միջև համապատասխան պայմանավորվածությունը: LG-ն և Samsung-ը լրատվամիջոցին մեկնաբանություններ չեն տրամադրել:

 

Ավելի վաղ Սիլիկոնյան հովտի խոշոր ընկերությունները, այդ թվում՝ Apple-ը, Intel-ը, Adobe-ը և Google-ը, ընդհանուր առմամբ 415 միլիոն դոլարի գումար են վճարել 64 հազար նախկին և գործող աշխատակիցների՝ այդկերպ կարգավորելով նմանատիպ մեղադրանքներով կոլեկտիվ հայցը:

 

 

 

LG-ի նախկին աշխատակիցը մեղադրել է ընկերությանը Samsung-ի հետ պայմանավորվածություն ունենալու համար