Նյու Յորքի կենտրոնում անհայտ անձը փորձել է այրել մուսուլման կնոջը (տեսանյութ)
Նյու Յորքի կենտրոնում անհայտ անձը հարձակվել է մուսուլման կնոջ վրա, ով զբոսնելիս է եղել Հինգերորդ ավենյուում, հայտնում է NBC New York ալիքը:
Ինչպես պատմել է անձամբ տուժածը, դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ երեկոյան: Անհայտ տղամարդը մոտեցել է իրեն և, ոչ մի բառ չասելով, կրակայրիչով այրել է նրա հագուստը և փախուստի դիմել:
Տուժածը կարողացել է ինքնուրույն հանգցնել կրակը: Կինը հարձակման հետևանքով չի տուժել, սակայն ոստիկանները սկսել են հարձակվողի որոնումները:
Սեպտեմբերի 13-ին հրապարակվել է տեսանյութ, որում երևում է հանցագործը, սակայն նրա դեմքը տեսագրությունում չի երևում:
Տեսանյութը՝այստեղ։










