Ստեղծվել է կահույքի պես հավաքվող ու քանդվող առաջին մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)
Հարավկորեացի մասնագետները ստեղծել են իր տեսակի մեջ աննախադեպ մեքենա, որը կարելի է կահույքի պես քանդել ու հավաքել:
Ինչպես նշում է The Verge-ը, ուշագրավ նորույթը նախատեսված է Աֆրիկայում տարատեսակ մարդասիրական առաքելությունների շրջանակում օգտագործման համար:
Ox անվանումը ստացած փոխադրամիջոցը ստեղծվել է բեռնատարի տեսքով: Ըստ ստեղծողների՝ մի բեռնատարը բաղկացած է 60 տարբեր մասերից, որոնք հավաքելու վրա կծախսվի 12 ժամ:
Նշվում է, որ այն տեղավորում է առավելագույնը 13 մարդու, ինչպես նաև կարող է տեղափոխել 1 տոննայից ավելի բեռ:
![]()
![]()
![]()










