Փարիզում ահաբեկչություն պլանավորած կանանց մեղադրանք է ներկայացվել

04:02 • 13.09.16

Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող երեք կանանց մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է France Press գործակալությունը:

Ավելի վաղ ֆրանսիացի ոստիկանները Փարիզի Աստվածածին տաճարի մոտ առանց պետհամարանիշերի ավտոմեքենա են հայտնաբերել: Ավտոմեքենայի սրահում մեկ դատարակ գազի բալոն է հայտնաբերվել, իսկ բեռնախցիկում եղել է ևս վեց լիքը բալոն: Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև արաբերեն լեզվով  փաստաթղթեր:

Անցած հինգշաբթի Փարիզի ոստիկանությունը ձերբակալել էր երեք կասկածյալի՝ 19. 23 և 39 տարեկան կանանց, ովքեր ՆԳՆ-ի տվյալներով նոր բռնության գործողություններ էին նախապատրաստում: Ձերբակալվածներից մեկը վերջրես հավատարմության երդում էր տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Ինչպես փոխանցում է գործակալությունը՝ ձերբակալված կանայք նաև պլանավորել են հարձակում գործել երկաթգծային կայարանի կամ ոստիկանական բաժանմունքի վրա: