Sony-ն ներկայացրել է լուսնային պատկերով նոր PS4-ը (լուսանկարներ)
Ճապոնական Sony տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ վայելող PlayStation4 խաղային կցորդի նոր՝ սահմանափակ քանակությամբ արտադրված Luna Edition տարբերակը:
Ինչպես նշում է The Verge-ը, նորույթը, որի արտաքին հատվածին Լուսինն է պատկերված, վաճառքում կհայտնվի նոյեմբերի 29-ից:
Հայտնի է, որ նոր կցորդն անհամեմատ բարակ է նախորդ մոդելից: Նշվում է, որ 393 դոլար արժողությամբ PS4-ը նախատեսված է ճապոնական շուկայի համար:
![]()
![]()
![]()










