Անկախության 25- ամյակի ռազմական շքերթը լինելու է համեստ, բայց հետաքրքիր
Անկախության 25-ամյակին նվիրված Հանրապետության հրապարակում անցկացվելիք ռազմական շքերթը` հակառակ այս ընթացքում մամուլի հրապարակումներով հաղորդված լուրերի, անցկացվելու է համեստ:
«Համեստ, բայց հետաքրքիր»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարության աղբյուրը: Ըստ այդմ`նման համեստությունը պամանավորված է մինիմալ քիչ ծախսերով մաքսիմալ արդյունքի հասնելու մտայնությամբ:
Սակայն հարցը, թե սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթի ընթացքում ցուցադրվելո՞ւ է արդյոք Ռուսաստանից 200 միլիոն վարկի շրջանակներում Հայաստանին տրամադրված ռազմական տեխնիկան, աղբյուրը բաց թողեց` առաջարկելով, որ մնա ինտրիգը:
Նշենք, որ մեծամասշտաբ զորահանդես կազմակերպելն ու անցկացնելը ենթադրում է ֆինանսական լուրջ ծախսեր։
Հիշեցնենք, որ վերջին ռազմական շքերթը Հայաստանում անցկացվել էր Անկախության 20-ամյակի միջոցառումներին:










