Ձեռք բերված նոր համաձայնությունը ընտրացուցակների հրապարակման մասին է, ոչ թե դրանց մաքրման. Հ. Սահակյան (տեսանյութ)
Իշխանության ու ընդդիմության համաձայնությունը՝ ընտրական գործընթացում վերահսկողական նոր մեխանիզմների ներդրման շուրջ, կարել է կայացած համարել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Կողմերն արդեն իսկ նախաստորագրել են փաստաթուղթը, ըստ որի՝ պատրաստակամ են հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները: Սակայն, ինչպես ասաց Հովհաննես Սահակյանը, խոսքը միայն ընտրացուցակների հրապարակման մասին է, ոչ թե ընտրացուցակների մաքրման:
«Խոսքը գնում է ընտրություններին մասնակցած, այսինքն՝ ստորագրած անձանց ցուցակների հրապարկման մասին: Այս համաձայնությամբ միայն ցուցակների հրապարակումն է, ցուցակների մաքրումն այլ գործընթաց է»,- նշեց Հովհաննես Սահակյանը:
Մանրամասները դիտեք տեսնյութում։










