Սիրիայի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմական ինքնաթիռ և անօդաչու սարք խոցելու մասին

11:48 • 13.09.16

Սիրիայի բանակը հայտարարում է, որ ռազմական ինքնաթիռ և անօդաչու սարք է խոցել Էլ Քունեյթրա շրջանում՝ սիրիացի զինվորականների դիրքերին ուղղված հարձակումից հետո, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Ավելի վաղ Իսրայելի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այս գիշեր իսրայելական ավիացիան հարձակվել է սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա՝ Գոլանի բարձունքների՝ հրեական պետության հսկողության տակ գտնվող տարածքում ընկած հերթական արկին ի պատասխան: