Թրամփը դադարեցրել է ելույթը՝ ամբոխում գտնվող կնոջ վատ ինքնազգացողության պատճառով (տեսանյութ)
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ամբոխում կանգնած կնոջ վատ ինքնազգացողության պատճառով դադարեցրել է ելույթը Հյուսիսային Կարոլինա նահանգում և նրա համար բժիշկ կանչել:
«Խնդում եմ, կարելի՞ է բժիշկ կանչել: Բժիշկ կանչեք: Այստեղ տոթ է` մոտ 100 ℉ (38°C): Մենք սիրում ենք մեր աջակիցներին, այդպես չէ՞: Եկեք աջակցենք նրան: Ջուր տվեք, խնդրում եմ»,- ասել է Թրամփը:
Ինչպես նշում է The Hill հրատարակությունը, դրանից հետո Թրամփն իջել է ամբոխի մոտ և բեմ է վերադարձել միայն այն բանից հետո, երբ կնոջն օգնություն է ցուցաբերվել:










