Twitter-ը կչեղարկի «թվիթների» երկարությանն առնչվող մի շարք սահմանափակումներ
Աշխարհի խոշորագույն սոցկայքերից մեկի՝ Twitter-ի ղեկավարությունը մտադիր է փոխել այն մեթոդները, որոնք վերաբերում են հաղորդագրություններում (թվիթ) նիշերի քանակին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, միկրոբլոգի նոր կանոնների համաձայն, մեդիակոնտենտն ու մեջբերված թվիթները չեն սահմանափակվի ներկայում ընդունված 140 նիշով:
Հայտնի է, որ նորարարությունները գործածության մեջ կդրվեն սեպտեմբերի 19-ից: Նշվում է, որ նորամուծությունների շրջանակում հասանելի նիշերի քանակը չի սահմանափակվի, եթե հաղորդագրությանն ավելացվի պատկեր, gif անիմացիա կամ տեսանյութ:
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք ընկերությունը մտադիր է նորամուծությունները միանգամի՞ց, թե՞ աստիճանաբար գործածության մեջ մտցնել:










