Պենտագոնը հաստատել է ԻՊ առաջնորդներից մեկի ոչնչացման մասին լուրերը

05:05 • 13.09.16

Պենտագոնի ներկայացուցիչ Պիտեր Քուքը հայտարարել է, որ օգոստոսի 30-ին ամերիկյան ավիահարվածի հետևանքով Հալեպում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբու Մուհամմադ Ալ-Ադնանին:

«Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի գերճշգրիտ ավիահարվածն ուղղված ԻՊ առաջնորդ Աբու Մուհամմադ Ալ-Ադնանի ուղղությամբ հաջող է եղել»,- ասվում է Քուքի հայտարարությունում:

Նշենք, որ Աբու Մուհամմադ Ալ-Ադնանիին անվանում էին ԻՊ խմբավորման ԶԼՄ-ների հետ աշխատանքի պաշտոնական ներկայացուցիչ: