Երևանում 14 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. 3 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

23:06 • 13.09.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 13-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Shamshyan.com-ը հայտնում է, որ բախվել են ГАЗ 69 մակնիշի 19 ՍՕ 846 համարանիշի և Higer մակնիշի 45 31 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը: Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:  Higer-ը սպասարկում է թիվ 14 համարի երթուղին: