Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը WikiLeaks-ի հիմնադրի հարցաքննությունը կկայանա հոկտեմբերի 17-ին
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարցաքննությունը, որին Շվեդիայի կասկածում է բռնաբարության մեջ, կկայանա հոկտեմբերի 17-ին: Այդ մասին տեղեկացրել է Էկվադորի դատախազությունը, ինչի մասին հաղորդում է Andes գործակալությունը:
Ասանժի հարցաքննությունն ընթանալու է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Այն կանցկացնի էկվադորցի դատախազ Ուիլսոն Տոաինգը Շվեդիայից երկու դատախազների հետ միասին:
Նշվում է, որ Տոաինգը մտադիր է Ասանժից խնդրել տրամադրել «ֆիզիոլոգիական հեղուկի» օրինակներ, ինչը կարող է մերժվել: Դատախազի տված հարցերը նախապատրաստվել են Շվեդիայի Արդարադատության նախարարության կողմից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շվեդիային թույլ են տվել Ասանժին հարցաքննել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:










