Հռոմի պապն աղոթքի օր է հայտարարել հոգևորականների կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվածների համար

16:06 • 13.09.16

Վատիկանի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը հայտնել է հոգևորականների կողմից սեռական բնույթի ոտնձգությունների ենթարկվածների համար աղոթքի համաշխարհային օր սահմանելու մասին:

 

Ինչպես նշում է The Independent-ը, բացի այդ, Հռոմի կաթոլիկ եկեղեցին պատրաստվում է հատուկ կայք գործարկել, որն անհրաժեշտ տեղեկություն և խորհրդատվություն կտրամադրի նման իրավիճակում հայտնվածներին:

 

Հայտնի է նաև, որ Կաթոլիկ եկեղեցին ընթացիկ և գալիք տարիներին տարբեր երկրներում հատուկ սեմինարներ, հանդիպումներ կկազմակերպի, որոնց շրջանակում հոգևորականների կողմից իրականացվող սեռական բռնության թեմայով կրթական զրույցներ կանցկացվեն եկեղեցու անդամների հետ: