ԱՄՆ-ում Սիրիայի և Իրաքի քրիստոնյաների հատուկ կարգավիճակը նորմալ երևույթ է. արաբագետ
Միացյալ Նահանգների Կոնգրեսում ներկայացված օրինագիծը, որը վերաբերում է Իրաքի և Սիրիայի քրիստոնյաներին, նորմալ երևույթ է և այն վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին քաղաքականությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արթուր Պետրոսյանը` անդրադառնալով Կոնգրես ներկայացված նախագծին:
«ԱՄՆ-ի քաղաքականության մեջ դա նորմալ երևույթ է, դա ԱՄՆ-ի քաղաքականության հարցն է. այլ բան է, որ եթե մեկ այլ երկիր փորձի հատուկ կարգավիճակ շնորհել Սիրիայի կամ Իրաքի տարածքում բնակվող քրիստոնյաներին, որովհետև դա երկրի ներքին քաղաքականություն է, որի իրավունքը ոչ մի պետություն չունի, այդ թվում նաև ԱՄՆ-ն»,- ասաց նա:
Արաբագետն ասաց, որ կան նաև այլ նախագծեր, համապատասխան որոնց ճգնաժամային իրադրություններում հատուկ կարգավիճակ է տրվում էթնիկ փոքրամասնություններին, սակայն այժմ նման նախագծեր նշված պետության էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ ներկայացված չեն:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրես օրինագիծ է ներկայացվել, ըստ որի՝ Իրաքի և Սիրիայի տարածքում ԴԱԻՇ-ի կողմից իրականացված ցեղասպանությունից տուժած կրոնական և էթնիկ խմբերին, այդ թվում՝ հայերին, ԱՄՆ-ում կտրվի փախստականի կարգավիճակ:










