Որոնվում է անհետ կորած համարվող 23-ամյա քաղաքացին
Սեպտեմբերի 13-ից որպես անհետ կորած որոնվում է 23-ամյա քաղաքացի:
Tert.am-ի հետ զրույցում քաղաքացու անհետ կորելու մասին լուրը հաստատեց Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը:
«Ոստիկանության Էրեբունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1993 թվականին ծնված Ինեսա Սրապիոնյանը»,- ասաց նա:
Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը հորդորում է դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել, 095-90-90-77, 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով։










