«ԱվտոՎԱԶ»-ը մտադիր է ինքնագնաց ավտոմեքենա ստեղծել խցանումները հաղթահարելու համար 

22:59 • 14.09.16

Ռուսական «ԱվտոՎԱԶ» մեքենաշինական ընկերությունը մտադիր է ինքնավարման գործառույթով ավտոմեքենա թողարկել: Ինչպես փոխանցում է Russia Today-ը` կոնցեռնի ղեկավարության կարծիքով` նման մեքենաները կարող են օգնել վարորդներին մոսկովյան խցանումների ժամանակ:

Ընկերության գործադիր փոխնախագահի խոսքով` կոնցեռնը կմշակի Advanced Driver Assistance System «վարորդի օգնական» համակարգը` արագության սահմանափակմամբ: Նման գործառույթը, ղեկավարության կարծիքով, «վարորդի կյանքն առավել հարմարավետ կարող է դարձնել, եթե վերջինս մեքենան վարում է Մոսկվայում»:

Նախագծի իրագործման ժամկետները դեռևս պարզ չեն, սակայն «վարորդի օգնական» և ինքնագնած գործառույթով համակարգերին սպառողները կարող են ակնկալել LADA-ի նորագույն մոդելներում 5-10 տարուց:

Նշվում է, որ այդ համակարգերը դժվար կլինի կիրառել մեծ քաղաքներից դուրս` հաշվի առնելով ճանապարհների վիճակը:

   

 

 

«ԱվտոՎԱԶ»-ը մտադիր է ինքնագնաց ավտոմեքենա ստեղծել խցանումները հաղթահարելու համար