Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի դեմ քրեական գործ է հարուցվել
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հաղորդել է, որ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ քրեական գործ է հարուցվել:
«Ես օրական տասնյակ նամակներ եմ ստանում, այդ թվում նաև Շաբունինց (Ուկրաինայի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար): Նրա նամակի հիման վրա քրեական գործ եմ հարուցել ներքին գործերի նախարար Ավակովի դեմ, քանի որ բոլոր միանման են»,- ասել է Լուցենկոն երեքշաբթի հարցազրույցի ընթացքում:
Նա չի մանրամասնել, թե կոնկրետ որ հոդվածով է պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ հարուցվել:










