ԱՄՆ-ում Uber ընկերությունն ինքնակառավարվող տաքսի է թողարկել (լուսանկարներ)

16:47 • 14.09.16

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում առաջին անգամ ավտոպիլոտով կառավարվող տաքսի է փողոց դուրս եկել, հաղորդում է Reuters-ը:

 

Նշվում է, որ նախագիծը թողարկել է միջազգային Uber ընկերությունը, որը համացանցով տաքսի պատվիրելու ծառայություններ է առաջարկում: Առաջին ուղևորները լրագրողներն են դարձել, որոնց համար ցուցադրական ուղևորություններ են կազմակերպվել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին փուլում Պիտսբուրգի բնակիչներին կծառայի միայն չորս ինքնակառավարվող տաքսի, ընդ որում՝ ավտոմեքենայի սրահում կգտնվի երկու մարդ` վարորդը և ինժեներ, որոնք խնդիրների առաջացման դեպքում կառավարումն իրենց վրա կվերցնեն:

 

Կայքը գրում է, որ Uber-ն ուղևորների փոխադրման նպատակով մտադիր է օգտագործել հիբրիդային շարժիչով Ford Fusion մոդելի ավտոմեքենաներ, որոնցում տեղադրված են հատուկ ռադարներ, լազերային սենսորներ ու բարձրորակ տեսախցիկներ:

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՄՆ-ում Uber ընկերությունն ինքնակառավարվող տաքսի է թողարկել (լուսանկարներ)