Օդանավը թռչնի պատճառով չի կարողացել իրականացնել Տալլին-Ֆրանկֆուրտ չվերթը
Գերմանական Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը Տալլին-Ֆրանկֆուրտ չվերթի իրականացման ժամանակ բախվել է թռչնի, ինչի հետևանքով ստիպված է եղել վերադառնալ Տալլինի օդանավակայան ու համապատասխան ստուգում անցնել:
Ինչպես նշում է ria.ru-ն, ստուգման արդյունքում պարզվել է, որ ինքնաթիռը բախումից չի վնասվել:
Ինչ վերաբերում է ուղևորներին, ապա նրանք ողջ ընթացքում սպասել են ինքնաթիռի սրահում: Նշվում է, որ նրանք Ֆրանկֆուրտ են հասել ավելի ուշ նույն ինքնաթիռի իրականացրած չվերթով:










