Աչքերը կարած դատապարտյալը երեկ քանդել է կոպերի կարերը
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հայկ Գալստյանը, որն ի նշան բողոքի կարել էր աչքերը, երեկ ժամը 20։30-ի սահմաններում քանդել է աչքերի կարերը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
Հայկ Գալստյանն այս քայլին դիմել էր ի նշան բողոքի, որ իրեն չի թույլատրվում տեսակցել քրոջ հետ, որպեսզի տեղեկանա կաթված տարած մոր առողջական վիճակի մասին:
Ի պատասխան հարցի, թե ինչու դատապարտյալին տեսակցություն չի տրամադրվում, Գոռ Ղլեչյանը հայտնեց. «Նա լրացրել էր իր ամսական տեսակցությունների թիվը, իր հերթական տեսակցությունից հետ ուներ տույժ, ուստի արտահերթ տեսակցություն չի թույլատրվել»:










