Ֆրանսիայում հորդառատ անձրևներ են տեղացել. գետերը դուրս են եկել ափերից (տեսանյութ)

14:31 • 14.09.16

Ֆրանսիայի արևմտյան շրջաններում կայծակներով ուղեկցվող հորդառատ անձրևներ են տեղացել, և գետերի մի մասը դուրս է եկել ափերից: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով BFMTV հեռուստաալիքին:

 

Ըստ հեռուստաալիքի տվյալների` երկրի ատլանտյան ափին գտնվող մոտ 120 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Ամպրոպներն ուղեկցվել են ուժեղ քամով, իսկ Բրեստ քաղաքում (Բրետանի շրջան) կարկուտ է տեղացել:

 

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը հաղորդել է, որ լույս սեպտեմբերի 14-ին գրանցվել է 70 հազար կայծակի հարված: Տուժածների մասին տեղեկություններ չկան: