Նոր iOS 10-ը հասանելի է ներբեռնման համար

13:47 • 14.09.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iOS օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը (iOS 10) այլևս հասանելի է iPhone, iPod Touch և iPad սարքերում ներբեռնման համար:

 

Ինչպես նշում է The Verge-ը, սա Apple-ի կողմից սեփական օպերացիոն համակարգի վերաբերյալ երբևէ արված խոշորագույն թարմացումն է, որի արդյունքում օգտատերերը կկարողանան օգտվել Siri ձայնային հավելվածի կատարելագործված տարբերակից և մի շարք այլ նորարարություններից: Բացի այդ, օգտատերերին հաճելիորեն կզարմացնի iMessage հաղորդագրային ծառայության ավելի հետաքրքիր դարձած դիզայնը, ստիկերների և էմոձիների լայն ընտրությունը:

 

Հայտնի է, որ նոր iOS 10-ի ներբեռնումն անվճար է iPhone 5 և դրանից հետո թողարկված մոդելների, 6-րդ սերնդի iPod Touch-ի, iPad mini 2 և դրանից հետո թողարկված մոդելների, ինչպես նաև 4-րդ սերնդի iPad-ի, iPad Air-ի և iPad Pro-ի համար:

 

Նոր iOS 10-ը հասանելի է ներբեռնման համար