Նյու-Յորքում մեկ րոպե լռությամբ բացվել է ՄԱԿ-ի 71-րդ նստաշրջանը
ՄԱԿ-ի 71-րդ գլխավոր Ասամբելան սկսել է իր աշխատանքը համաշխարհային կազմակերպության Նյու-Յորքում գտնվող շտաբ-բնակարանում, հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
Գլխավոր Ասամբլեայի նախագահ Պիտեր Թոմսոնը երեք անգամ հարվածել է մուրճով և հայտարարել, որ նստաշրջանը բացված է: Նա 193 անդամ երկրների պատգամավորներին հրավիրել է նիստը սկսել մեկ րոպե լռությամբ, հաղորդում է TASS-ը:
Թոմփսոնը նաև նշել է, որ Ասամբլեայի 71-րդ նստաշրջանը պետք է մոտեցնի կազմակերպությանը մինչև 2030թ-ը 17 նպատակների իրականացմանը:










