Հյուսիսային Կորեայում ուժեղ ջրհեղեղների հետևանքով կան հարյուրավոր զոհեր ու անհայտ կորածներ
Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել ու անհայտ կորել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով ԿԺԴՀ Կենտրոնական հեռուստատեսությանը:
Ըստ հարավկորեական «Ռենհափ» գործակալության տվյալների` հյուսիսկորեական Համգյոն-Պուկտո գավառում մահացել ու անհայտ կորել են հարյուրավոր մարդիկ, իսկ ավելի քան 68 հազար մարդ անօթևան ու ապրուստի միջոցներից զրկված է մնացել:
Աղբյուրը մանրամասնում է, որ գավառում հորդառատ անձրևները տեղացել են օգոստոսի 29-ին` «Լայոնռոք» թայֆունի հետ միասին: Ավերվել է 11,6 հազար շինություն, վնասվել է 180 ճանապարհային հատված և ավելի քան 60 կամուրջ:
Նշվում է, որ բնական աղետը դարձել է վերջին 70 տարվա ընթացքում ամենաուժգինը Հյուսիսային Կորեայի տարածքում:










