Բարաք Օբաման մտադիր է ավելի շատ փախստականներ ընդունել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է 110.000 փախստական ընդունել հաջորդ ֆինանսական տարում, որը ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերից. փոխանցում է BBC-ն:
Դա 10.000-ով ավելին է, քան նախատեսվում էր ավելի շուտ և մոտ 1/3-ով շատ է 2016-ին ընդունած փախստականների ընդհանուր քանակից` 85.000:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախագիծը ներկայացրել է Սենատի Իրավաբանական հանձնաժողովին:
Նախագիծը ենթարկվել է հանձնաժողովի նախագահ հանրապետական Բոբ Գուդլաթի քննադատությանը, ով հայտարարել է, որ յուրաքանչյուր տարի միակողմանի ավելացնելով փախստականների թիվը` Օբաման չի մտածում այն մասին, թե դա ինչպես կազդի ԱՄՆ-ի բնակիչների վրա:










