Փարիզում ահաբեկչության մեջ կասկածվող դեռահաս է ձերբակալվել

18:48 • 14.09.16

Փարիզի ոստիկանները ձերբակալել են 15-ամյա դեռահասի, ով կասկածվում է ահաբեկչություն կազմակերպելու համար. փոխանցում է Лента-ն:

Աղբյուրը նշում է, որ գործողությանը մասնակցել են նաև ֆրանսիական հակահետախուզության աշխատակիցները, իսկ բնակարանում, որտեղ ապրում է երիտասարդը, խուզարկություն է անցկացվել:

Հաղորդվում է նաև, որ նա, հնարավոր է, կապ է ունեցել ծայրահեղական իսլամիստ Ռաշիդ Քասիմի հետ, ով սոցկայքերի միջոցով բազմիցս կոչ է արել ահաբեկչություններ իրականացնել: Բացի դրանից՝ նա կապ ունի մի խումբ ահաբեկիչ կանանց հետ:

Իրավապահ մարմիններում պատմել են, որ երիտասարդը փորձել է զենք ձեռք բերել` հարձակումներ իրականացնելու համար: Սակայն նրա կոնկրետ նպատակները և միջոցները, որոնցով մտադիր էր ահաբեկչություն իրականացնել, դեռ հայտնի չեն: