Բժիշկը հաստատել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի կաթված ստանալու փաստը
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը առատ արյան զեղմամբ կաթված է տարել, հաղղորդում է Haaretz-ը՝ հղում անելով «Շիբա» հիվանդանոցի բժշկին:
Բժիշկը հայտարարել է, որ նրան բուժում են «Շիբայի» լավագույն բժիշկները:
Նա հավելել է, որ Պերեսին մի քանի անգամ հետազոտել են և հիմա նա արհեստական քնի մեջ է: Նրան թոքերի գործունեության սարքավորման են միացրել:
«Մոտ ժամերին կկայանա նրա առոջղական վիճակի հերթական գնահատում»,- հաղորդել է բժիշկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի նախկին նախագահին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:










