Բժիշկները կաթված տարած Շիմոն Պերեսի վիճակը կայուն ծանր են գնահատում

09:06 • 14.09.16

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը նախօրեին տարած կաթվածից հետո գտնվում է ծանր վիճակում: Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել են քաղաքական գործչի բժիշկները: Նրանք հավելել են, որ   վիրահատություն անցկացնելու վերաբերյալ դեռևս ցուցումներ չկան:

 

«Պերեսի վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր»,-ասել են «Շիբա» կլինիկայի մասնագետները:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հոսպիտալացումից հետո 93-ամյա Պերեսին տեղափոխել են արհեստական կոմայի մեջ ու միացրել թոքերի արհեստական շնչառության սարքին: Այս գործողությունների արդյունքում հիվանդի գլխուղեղի արյունահոսությունը դադարել է, և Պերեսը մասամբ գիտակցության է եկել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Պերեսն Իսրայելի կառավարությունը գլխավորել է 2 անգամ: 2007-2014թթ. նա զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը՝ ճանաչվելով աշխարհում ամենատարեց գործող նախագահը:

 

1993թ. պաղեստինյան կողմի հետ մի շարք խաղաղ համաձայնագրերի ստորագրման համար Պերեսն արժանացել է հեղինակավոր Նոբելյան մրցանակի: