Սնոուդենը կոչ է արել Օբամային համաներում շնորհել իրեն՝ նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով այժմ ապրում է Ռուսաստանում, հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաներում կշնորհի իրեն նախքան կլրանա իր պաշտոնավարման ժամկետը, փոխանցում է Интерфакс-ը:
Այս մասին հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը հայտնել է The Guardian-ին տված հարցազրույցում:
«Այո, գրքերում գրված օրենքները այլ բան են ասում, սակայն, հավանաբար, դրա համար էլ հորինված է համաներումը: Բացառիկ դեպքերի համար: Այն իրավիճակների համար, որոնք կարող են օրենքի խախտում թվալ թղթի վրա, սակայն որոնք անհրաժեշտ են, եթե դրանց նայել էթիկայի և բարոյականության տեսանկյունից»,- ասել է Սնոուդենը:
ԱՄՆ-ում նա հետախուզման մեջ է: Գաղտնի տեղեկություն հրապարակելու համար ԿՀՎ-ի նախկին աշխատակցին սպառնում է առնվազն 30 տարվա ազատազրկում:










