SpaceX-ը մտադիր է նոյեմբերից վերսկսել հրթիռների արձակումը

10:02 • 14.09.16

Ամերիկյան SpaceX մասնավոր ավիատիեզերական ընկերությունը, որի Falcon 9 հրթիռն անցած շաբաթ պայթել է անմիջապես արձակման կայանում, մտադիր է նոյեմբերից վերսկսել հրթիռների արձակման գործընթացը:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասել է ընկերության նախագահ Գվին Շոթվելը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Flacon 9 հրթիռը պայթել է օդ բարձրանալուց 8 րոպե առաջ՝ վառելիքի լիցքավորման  ժամանակ: Պայթյունի հետևանքով ոչնչացվել են հրթիռն ու իսրայելական արտադրության 200 մլն դոլար արժողությամբ AMOS-6 արբանյակը, որը պետք է Երկրի ուղեծիր հանվեր:

 

Նշվում է, որ SpaceX-ն ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում իրականացնում է բեռնային փոխադրումներ դեպի Միջազգային տիեզերակայան, ինչպես նաև՝ արբանյակների կոմերցիոն արձակումներ:

 

SpaceX-ը մտադիր է նոյեմբերից վերսկսել հրթիռների արձակումը