Թրամփի շտաբը բացատրել է, թե ինչու են ստուգում նախագահի թեկնածուի հիմնադրամը

06:56 • 14.09.16

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ղեկավարը հայտարարել է, որ դատախազության կողմից նախագահի թեկնածուի հիմնադրամի ստուգումը նախագահական ընտրությունների պատճառով է:

Նյու-Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը երեքշաբթի հայտարարել է, որ Թրամփի բարեգործական հիմնադրամի շուրջ հետաքննություն է սկսել, որպեսզի ստուգի, արդյոք հիմնադրամը հետևում է բարեգործությունը կարգավորող օրենքներին:

Թրամփի շտաբի ներկայացուցիչ Սթիվեն Չյունգը հերքել է Շնայդերմանի պնդումները, նշելով, որ դրանց պատճառը զուտ նախագահական ընտրություններն են:

Նա նաև հայտարարել է, որ Շնայդերմանը տարիներ շարունակ աչք է փակել Քլինթոնների հինադրամի վրա: