WikiLeaks-ին տեղեկություններ հաղորդողը դադարեցրել է բանտում իրականացնող հացադուլը

05:50 • 14.09.16

WikiLeaks-ին տեղեկություններ հաղորդող Չելսի Մեննինգը, ով 35 տարվա ազատազրկման պատիժն է կրում գաղտնի տեղեկատվության փոխանցման մեղադրանքով, դադարեցրել է հացադուլը, հաղորդում է Reuters-ը:

Մանրամասնվում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնել են սեռափոխման համար անհրաժեշտ հորմոնալ դեղամիջոցներ տրամադրել Մեննինգին:

Բացի այդ, հոգեբանի խորհրդով Մեննինգին թույլ է տրվել սեռափոխման վիրահատություն իրականացնել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախկին ամերիկացի զինվորական Բրեդլի Մեննինգը, ով հայտարարել էր սեռափոխման և անունը Չելսի դարձնելու մտադրության մասին, հացադուլ էր հայտարարել, քանի որ սեռափոխմաան համար անհրաժեշտ բժշկական օգնություն չէր ստանում: