МТС և Nokia ընկերությունները 5G տեխնոլոգիայի փորձարկումներ են անցկացրել

23:23 • 15.09.16

МТС և Nokia ընկերությունները փորձարկել են 5G տեխնոլոգիան, որի ընթացքում հաջողվել է հասնել տվյալների բջջային փոխանցման 4.5 Գբիթ/վայրկյան արագության 200 ՄԳց հաճախականությամբ: Այս մասին Газете.Ru-ին հայտնել են МТС ընկերությունից:

Փորձարկման ժամանակ ցանցում գործարկվել է LTE-Unlicensed տեխնոլոգիան` 4,65-4,85 ԳԳ-ի սահմանում տատանվող չլիցենզավորված հաճախականություններով: Դա իրականացնելու համար օպերատորն ստացել է «Ռոսկոմնադզորի» առանձին թույլտվությունը:

Փորձարկման ընթացքում հատուկ սարքավորումները կրկնօրինակում են բազային կայանի և բջջային տերմինալի գործառույթները: 5G ցանցը կոմերցիոն շահագործման հանձնել նախատեսվում է իրականացնել 2020-ին:

 

   

 

 

МТС և Nokia ընկերությունները 5G տեխնոլոգիայի փորձարկումներ են անցկացրել